Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 32 հազար 700-ը

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 32 հազար 700-ը
Աշխարհ
17:36, 31 март 2024
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 32782-ի, ավելի քան 75200-ը վիրավորվել է, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 32782-ի, վիրավորվել է 75298 մարդ»,- ասվում է անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով 77 խաղաղ բնակիչ է զոհվել։