Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի ԱԳՆ
Աշխարհ
15:46, 14 апрель 2024
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի արտգործնախարարություն՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ արևմտյան երեք երկրների դիրքորոշուման կապակցությամբ։ 
 
Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, Իրանի արտաքին գերատեսչության Արևմտյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավարը «դատապարտել է երեք եվրոպական երկրների երկակի չափորոշիչները՝ նկատի ունենալով Իսրայելի հարձակումը  Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա։
 
Հիշեցնենք, ապրիլի 14-ի գիշերը Իրանը բազմաթիվ հարվածներ է հասցրել Իսրայելին հրթիռներով և անօդաչու սարքերով՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ապրիլի 1-ին հասցված ավիահարվածի։
 
Արևմտյան երկրները դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա։