Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությանը մասնակցող բոլոր տասը ինքնաթիռները՝ դեսանտայիններով, վայրէջք են կատարել

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությանը մասնակցող բոլոր տասը ինքնաթիռները՝ դեսանտայիններով, վայրէջք են կատարել
Աշխարհ
13:50, 15 январь 2022
Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությանը մասնակցող բոլոր տասը ինքնաթիռները՝ դեսանտայիններով, վայրէջք են կատարել Իվանովոյի Սեվերնի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը. փոխանցում է ՌԻԱ Նովոստաին:

«Բոլոր 10 ինքնաթիռները՝ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ռուս խաղաղապահներով Ղազախստանից ժամանել են «Սևեռնի» (Իվանովո) օդանավակայան», - ասվում է հաղորդագրությունում։

Հունվարի սկզբին Ղազախստանում հեղուկ բնական գազի գնի կրկնապատկման դեմ բողոքի ցույցերի ֆոնին անկարգություններ էին սկսվել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ցույցերի ընթացքում տուժել է մոտ հազար մարդ։ Ինչպես հաղորդել Է հանրապետության ՆԳՆ-ն, զոհվել Է Ղազախստանի անվտանգության 17 աշխատակից, ավելի քան 1,3 հազարը՝ վիրավորվել: Իշխանությունները դեռ տեղեկատվություն չեն հրապարակել խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքով որոշում է կայացրել իրադարձությունների վայր ուղարկել հավաքական խաղաղապահ ուժեր՝ իրավիճակը կարգավորելու համար։ Գործողությանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականները։ Նրանց էր վստահվել ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պահպանությունը։

 
Առաքելությունն ավարտված է հայտարարվել հունվարի 13-ին: