Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ

Թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ
Աշխարհ
14:40, 06 сентябрь 2022
Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի ստորաբաժանումները համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ են անցկացնում Ադրբեջանում։ Մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել Գյանջայի քաղաքապետը, ադրբեջանական և թուրքական բանակների բարձրաստիճան սպաներ։

Հայտարարվել է, որ հիշյալ զորավարժությունը նպատակ ունի զարգացնել երկու երկրների ռազմաօդային ուժերի փոխգործակցությունը, ինչպես նաև պլանավորել համատեղ գործողություններ։ Վարժանքներում ներառված են նաև որոնողափրկարարական աշխատանքները։

Աղբյուր` Ermeni haber