Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիան և Հունաստանը խոստացել են հրշեջ օդանավեր ուղարկել, ապա վերանայել են իրենց որոշումները. Մևլութ Չավուշօղլու

Ֆրանսիան և Հունաստանը խոստացել են հրշեջ օդանավեր ուղարկել, ապա վերանայել են իրենց որոշումները. Մևլութ Չավուշօղլու
Տարածաշրջան
22:38, 04 август 2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ  Ֆրանսիան և Հունաստանը խոստացել էին հրշեջ օդանավեր ուղարկել Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, բայց հետո վերանայել են իրենց որոշումը՝ փոխանցում է Ermenihaber-ը:
This image has an empty alt attribute; its file name is logo-new.png

«Թուրքիան, իհարկե, ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը, քանի որ մենք էլ նման դեպքերում օգնում ենք նրանց: Ֆրանսիան խոստացավ, հետո չեղարկեց առաջարկը` պատճառաբանելով, որ Իսպանիայում նույնպես հրդեհավտանգ իրավիճակ է և ամեն պահի կարող է այնտեղ հրդեհ բռնկվել: Հունաստանը խոստացավ, հետո հայտնեց, որ իրենց մոտ էլ կան հրդեհներ»,- հայտարարել է Չավուշօղլուն:


Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Անկարան ինքն է հրաժարվել մի շարք երկրների օգնության առաջարկից: