Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանից հետո այցելելու եմ Բաքու. այնտեղ մենք կարտահայտենք մեր աջակցությունը հայ ժողովրդին. Ադամովա

Ադրբեջանը մերժում է Հայաստանի բոլոր առաջարկները, այդ թվում նաև սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին. «Չեխիայի Հանրապետությունը, հայտարարություններից բացի, ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի՝ Ադրբեջանին բանակցային սեղանին վերադարձնելու համար»: Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովայի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համատեղ ասուլիսում լրագրողներն այսպիսի հարց հնչեցրին՝ ուղղված Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի խոսնակին:

Ի պատասխան Մարկետա Պեկարովա Ադամովան ընդգծեց, որ երբեք չպետք է հանձնվել. «Բաքու իմ այցի ժամանակ ես անպայման այս հարցերը կբարձրացնեմ, թե ինչու իրենք չեն ցանկանում լուծումներ գտնել, որը կհարգվի նաև ՀՀ ներկայացուցիչների կողմից: Մենք, իհարկե, կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանանք ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի շարունակեն մասնակցել բանակցություններին»:
 
Մանրամասն՝ տեսանյութում