Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում ԵՄ դեսպանն ափսոսանք է հայտնել ՀՀ-ում ԵՄ առաքելության դեմ Բաքվի արշավի կապակցությամբ

Ադրբեջանում ԵՄ դեսպանն ափսոսանք է հայտնել ՀՀ-ում ԵՄ առաքելության դեմ Բաքվի արշավի կապակցությամբ
Տարածաշրջան
14:49, 06 февраль 2024
Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետր Միխալկոն ափսոսանք է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության դեմ ադրբեջանական լրատվամիջոցների արշավի կապակցությամբ։

«Ցավում եմ, որ վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն քննադատություն են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին», - X-ի իր էջում գրել է Միխալկոն՝ շեշտելով՝ Հայաստանում ԵՄ առաքելությունն անզեն է, մանդատը դիտորդական առաքելություն իրականացնելն է։

Նա վերահաստատել է՝ առաքելության նպատակը կայունության և վստահություն ամրապնդելն է։
«ԵՄ-ն կշարունակի իր ջանքերը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը», - եզրափակել է դեսպանը։



Առավել մանրամասն` «Ազատություն» ռադիոկայանում