Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չգիտենք ստույգ պատճառը». ԵԱՀԿ-ն՝ Ադրբեջանից իր դիտորդին արտաքսելու մասին

«Չգիտենք ստույգ պատճառը». ԵԱՀԿ-ն՝ Ադրբեջանից իր դիտորդին արտաքսելու մասին
Տարածաշրջան
14:59, 06 февраль 2024
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խոսնակ Կատյա Անդրուշը հաստատել է կազմակերպության առաքելության կարճաժամկետ դիտորդ Նիկ Գուգերինի Ադրբեջան մուտքի մերժումը։
 
 «Ներկայում մենք չգիտենք ստույգ պատճառը, բայց կապվել ենք իշխանությունների հետ և սպասում ենք պատասխանի»,- նշել է Կատյա Անդրուշը՝ պատասխանելով ադրբեջանական Turan-ի հարցին։ 
 
Ըստ խոսնակի` ԺՀՄԻԳ-ը դեր չի խաղում դիտորդների հնարավոր մուտքը երկիր որոշելու հարցում՝ դիտորդական առաքելությանը մասնակցելու համար. «Դա երկկողմանի խնդիր է գործուղվող պետության և ընդունող երկրի միջև»։