Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայթյուն և հրդեհ Իրանի խոշոր նավթավերամշակման գործարանում. կան վիրավորներ

Պայթյուն և հրդեհ Իրանի խոշոր նավթավերամշակման գործարանում. կան վիրավորներ
Տարածաշրջան
16:51, 07 март 2024
Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Բենդեր Աբբաս քաղաքի խոշոր նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Ըստ տեղեկությունների՝ հրդեհը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Հաստատվում է, որ օբյեկտում պայթյուն է որոտացել։ Թե որն է միջադեպի պատճառը՝ գործակալությունը չի հայտնում։

Միջադեպի հետևանքով կան վիրավորներ, սակայն նրանց ստույգ թիվը չի նշվում։ Իշխանությունները առայժմ չեն մեկնաբանել միջադեպը, գրում է IRNA-ն։