Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ջղաձիգ արձագանքը Եվրախորհրդարանի բանաձևին՝ կապված ՀՀ-ին ԵՄ անդամ թեկնածու դիտարկելու հնարավորության հետ

Ադրբեջանի ջղաձիգ արձագանքը Եվրախորհրդարանի բանաձևին՝ կապված ՀՀ-ին ԵՄ անդամ թեկնածու դիտարկելու  հնարավորության հետ
Տարածաշրջան
14:45, 14 март 2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ «Եվրախորհրդարանում 2024 թվականի մարտի 13-ին ընդունված բանաձևը ոչ միայն անհիմն և կողմնակալ է, այլև Ադրբեջանի նկատմամբ ևս մեկ երկակի ստանդարտի վառ օրինակ»:

Հատկանշական է, որ Ալիևի ռեժիմի ներկայացուցիչը համարձակություն է ունեցել հայտարարելու, որ բանաձևը «Եվրախորհրդարանում առաջ է քաշվել մի շարք շրջանակների կողմից, որոնք գտնվում են Հայաստանի և հայկական լոբբիի ազդեցության տակ»։
 
Հիշեցնենք, որ երեկ Եվրախորհրդարանը 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով  ընդունել է ԵՄ-ին  անդամակցելու Հայաստանի  թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը։