Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը չէր կարող վերադարձնել Ղարաբաղը առանց Ռուսաստանի օգնության. Արիֆ Յունուսով

Ադրբեջանը չէր կարող վերադարձնել Ղարաբաղը առանց Ռուսաստանի օգնության. Արիֆ Յունուսով
Տարածաշրջան
16:24, 21 март 2024
Ռուսաստանը լուրջ դերակատարում է ունեցել Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու գործում, առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի և միգրացիայի բաժնի վարիչ, պատմաբան Արիֆ Յունուսովը «Հարավային Կովկաս. միտումներ և հեռանկարներ ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով մարտի 20-ի համաժողովում։ 

Նա պարզաբանել է, որ դա վերաբերում է ինչպես 2020-ի, այնպես էլ 2023-ի ռազմական գործողություններին։
Յունուսովը հատկանշական է համարել, որ ռուս խաղաղապահները չեն լքել Ղարաբաղը։

«Ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ, եթե Ռուսաստանում իշխանությունը փոխվի, կամ Ռուսաստանը փլուզվի: Ադրբեջանցի լիբերալները վստահ են՝ Ուկրաինան կհաղթի»,- հավելել է քաղաքագետը։