Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Տոյվո Կլաարի հայտարարությանը՝ ՀՀ դեմ ուղղված սպառնալիքների մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Տոյվո Կլաարի հայտարարությանը՝ ՀՀ դեմ ուղղված սպառնալիքների մասին
Տարածաշրջան
10:59, 26 март 2024
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ  Տոյվո Կլաարը ադրբեջանական լրատվամիջոցներին մեղադրել է Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքների մեջ։

«Պարոն Կլաարը չի կարողանում ձերբազատվել կանխակալությունից և չարիք է տեսնում միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի վերաբերյալ լեգիտիմ դիսկուրսի մեջ՝ միևնույն ժամանակ ամբողջությամբ անտեսելով հայկական լրատվամիջոցների կոչերը՝ պայքարելու «ապօրինի օկուպացիայի» շարունակման համար։ Ի գիտություն ձեզ՝ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»,- գրել է Հաջիզադեն։