Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան համակարծիք է Ռուսաստանի հետ՝ «Արևմուտքը ապակայունացնում է իրավիճակը Հարավային Կովկասում»

Թուրքիան համակարծիք է Ռուսաստանի հետ՝ «Արևմուտքը ապակայունացնում է իրավիճակը Հարավային Կովկասում»
Տարածաշրջան
11:29, 11 апрель 2024
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչը քննադատել են Հարավային Կովկասում իրավիճակը «ապակայունացնելու» Արևմուտքի փորձերը։ Այս մասին ասվում է հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Քննարկվել են մի շարք արդիական հարցեր՝ կապված նախևառաջ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հետ,- հայտարարել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում։

Շեշտվել է կողմերի քննադատական գնահատականը հավաքական Արևմուտքի՝ այս տարածաշրջանում լարվածություն մտցնելու և այն ապակայունացնելու փորձերին՝ ելնելով իրենց կոնյունկտուրային շահերից»։ Կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել շարունակելու ռիթմիկ աշխատանքը խորհրդատվական տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում՝ որպես Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման առանցքային գործոն։