Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ-ները կարևորել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցությունը տարածաշրջանային ձևաչափերով

ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ-ները կարևորել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցությունը տարածաշրջանային ձևաչափերով
Ռուսաստան
13:17, 14 март 2024
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Անկարայում խորհրդակցություններ է անցկացրել թուրք գործընկեր Բուրաք Աքչապարի հետ՝ ադրբեջանա-հայկական կարգավորման և Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական  կարգավորման  թեմաներով, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Գերատեսչությունում նշել են, որ կողմերը համադրել են իրենց տեսակետները Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ՝ «շեշտելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը և դրան աջակցությունը առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում»։

«Քննարկվել է ուկրաինական ճգնաժամի թեման՝ ներառյալ դրա քաղաքական-դիվանագիտական կարգավորման հեռանկարները։ Ռուսական կողմից այս համատեքստում նշվել են Կիևի ռեժիմին զենքով ապահովելու դադարեցումը հավաքական Արևմուտքի կողմից՝ ԱՄՆ գլխավորությամբ, Ռուսաստանի հետ բանակցությունների ինքնաարգելքի վերացումը Ուկրաինայի ղեկավարության կողմից, ինչպես նաև Կիևի՝ աշխարհաքաղաքական նոր իրողությունների սթափ ընկալումը»,- ասվում է ԱԳՆ-ում։