Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ալիևի հետ կխոսենք տարածաշրջանում անվտանգության զգայուն հարցերի մասին». Պուտին

«Ալիևի հետ կխոսենք տարածաշրջանում անվտանգության զգայուն հարցերի մասին». Պուտին
Տարածաշրջան
17:10, 22 апрель 2024
 Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և զարգանում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Պուտինի խոսքով՝ այդ երկու երկրների միջև գոյություն ունի համագործակցություն բազմաթիվ ուղղություններով։

«Իհարկե, մենք կխոսենք տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ անվտանգության ապահովման տեսանկյունից: Այստեղ շատ հարցեր կան, դրանք շատ զգայուն են»,- նշել է ՌԴ նախագահը։