Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխզիջումներն ամենադժվարն են, բայց պետք է շարժվել այդ ուղիով. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը

Փոխզիջումներն ամենադժվարն են, բայց պետք է շարժվել այդ ուղիով. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը
Քաղաքականություն
21:05, 20 июль 2021
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է նաև ԼՂ թեման:

Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ կարևորագույն հարցերից մեկը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորումն է՝ նշելով փոխզիջումային լուծումների կարևորությունը, որոնք ամենադժվարն են:

Պուտինը նշել է. «Եթե ցանկանում ենք կարգավորել, ինչը բոլորն են ցանկանում, ապա անհրաժեշտ է գնալ այդ ուղիով, ինչը մինչև այժմ հաջողվել է»:

Ադրբեջանի նախագահը ՌԴ ղեկավարին շնորհակալություն է հայտնել հետպատերազմյան շրջանում տարածաշրջանի հիմնահարցին մշտական ուշադրության, շատ կարևոր ու զգայուն հարցերում անձնական մասնակցության համար՝ ուղղված կայունության հաստատմանը, որպեսզի հետպատերազմյան շրջանը հանդարտ անցնի: