Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսը Վրաստանում

Կորոնավիրուսը Վրաստանում
Տարածաշրջան
20:51, 04 январь 2022
Հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 590 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 942 173-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 955 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 904 903 մարդ։

Վարակից մահացել է ևս 67 մարդ, ընդհանուր՝ 14 009:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9.13%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5.67%, վերջին 7 օրվանը՝  6.26%: