Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի Ջալիլաբադում շուկայի հետ միասին հրկիզվել է եռահարկ ռեստորանը

Ադրբեջանի Ջալիլաբադում շուկայի հետ միասին հրկիզվել է եռահարկ ռեստորանը
Տարածաշրջան
18:25, 22 август 2022
Ջալիլաբադի շրջանի Գոյթեփե քաղաքում հրդեհի հետևանքով շուկայի հետ միասին հրկիզվել է եռահարկ ռեստորանը։

Նախնական տվյալներով՝ հրդեհը սկսվել է 3-հարկանի ռեստորանում՝  360 քմ մակերես տարածքով, ինչի հետևանքով ռեստորանն ամբողջովին այրվել է։

Այնուհետև կրակը տարածվել է դեպի 700 քմ տարածքով շուկա։ Դրա հետևանքով այրվել են շուկայի 300 քմ տարածքը և մոտ 20 խանութ։ 

Ընդհանուր առմամբ դեպքի վայրում ներգրավվել է 10 մարտական հաշվարկ։ Հրդեհի հետևանքով երկու տուժածներ դիմել են անհապաղ բուժօգնության։

Ներկայումս հետաքննություն է սկսվել միջադեպի պատճառները պարզելու համար։