Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Տարածաշրջան
13:59, 26 август 2023
Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ 


Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը։

Վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 11.58 Նուրհակի շրջանում։


Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 6,99 կմ խորության վրա։