Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը Լիբանանին լայնածավալ պատերազմով է սպառնում

Իսրայելը Լիբանանին լայնածավալ պատերազմով է սպառնում
Մերձավոր Արևելք
14:49, 08 январь 2024
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, ամերիկյան Wall Street Journal-ի հետ զրույցում, չի բացառել, որ Լիբանանի դեմ կարող են նույն ռազմական մեթոդները կիրառվել, որոնք այսօր ձեռնարկվում են Գազայում։

«Հեզբոլա»-ն տեսնում է, թե ինչ է կատարվում Գազայի հատվածում։ Նրանք գիտեն, որ մենք կարող ենք նույնը կրկնել նաև Բերյութում», - ամերիկյան պարբերականի հետ զրույցում նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Դրա հետ մեկտեղ Գալանտն ասել է, թե Լիբանանի հետ պատերազմը՝ «Իսրայելի առաջնահերթությունների թվում չէ»։

Աղբյուրը` «Ազատություն» ռադիոկայան