Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանը Հայաստանի անվտանգության միակ իրական երաշխավորն է». ՌԴ Դաշնային խորհրդի հանձնաժողովի նախագահ

«Ռուսաստանը Հայաստանի անվտանգության միակ իրական երաշխավորն է». ՌԴ Դաշնային խորհրդի հանձնաժողովի նախագահ
Ռուսաստան
16:27, 14 сентябрь 2023
Հայ ժողովրդի համար անվտանգության իրական երաշխավոր կարող է լինել միայն Ռուսաստանը, սակայն ամերիկացիները փորձում են լարվածության հերթական օջախ ստեղծել Կովկասում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը։

Միևնույն ժամանակ, Կլիմովի խոսքով, Միացյալ Նահանգները, գիտակցելով, որ վաղ թե ուշ ուկրաինական արկածախնդրությունը կավարտվի, ընդ որում՝ ոչ իրենց օգտին, «պատրաստում է լարվածության նոր հատվածներ»։ 

Վաշինգտոնը երբեք չի թաքցրել, որ պատրաստվում է Կովկասում շարունակել լարել իրավիճակը և փորձել ապակայունացնել Ռուսաստանը Կովկասի միջոցով, նշել է ռուս օրենսդիրը։ 

Կլիմովի կարծիքով՝ Հայաստանում ինչ քաղաքական գործիչ էլ այժմ լիներ իշխանության ղեկին, նրանք կփորձեին կա՛մ հեռացնել նրան, կա՛մ իրենցը դարձնել։

«Դատելով այն ամենից, ինչ մենք լսում ենք, ԱՄՆ այս պատմությունը առաջիններից մեկն է հետխորհրդային տարածքում»,- ասել է պատգամավորը։