Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահները դուրս կբերվե՞ն Հայաստանից. պարզաբանում է ՌԴ դեսպանը

Ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահները դուրս կբերվե՞ն Հայաստանից. պարզաբանում է ՌԴ դեսպանը
Ռուսաստան
13:13, 19 январь 2024
Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց օրկարգում չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ինձ հայտնի չէ նման ազդանշանների մասին: Ես առաջնորդվում եմ հայկական կողմից հնչած պաշտոնական հայտարարություններով, մասնավորապես, որ բազայի դուրսբերման մասին հարց չկա: Ռուսական կողմից էլ նման ազդանշաններ չեն եղել»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանից ազդանշաններ եղե՞լ են Գյումրիում ռուսական բազայի փակման և ռուս սահմանապահների դուրսբերման մասին։