Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Խորապես թքած ունենք ճապոնացի ժողովրդի զգացմունքների վրա». Մեդվեդև

«Խորապես թքած ունենք ճապոնացի ժողովրդի զգացմունքների վրա». Մեդվեդև
Ռուսաստան
15:41, 30 январь 2024
Մոսկվան դեմ չէ Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրին՝ պայմանով, որ Կուրիլյան կղզիները «վիճելի տարածք չեն, այլ Ռուսաստան», հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ խոսելով Կուրիլյան կղզիներում նոր զենք տեղադրելու ծրագրերի մասին։

Նրա խոսքով՝ Մոսկվան «խորապես թքած ունի ճապոնացի ժողովրդի զգացմունքների վրա» Կուրիլյան կղզիների հարցում։

«Կուրիլյան կղզիներն ակտիվորեն կզարգանան, և միևնույն ժամանակ կաճի նրանց ռազմավարական դերը՝ ներառյալ այնտեղ նոր զինատեսակների տեղակայումը»,- նշել է նա։