Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը «աննախադեպ» ճնշում է գործադրում Թուրքիայի վրա. Կրեմլ

ԱՄՆ-ը «աննախադեպ» ճնշում է գործադրում Թուրքիայի վրա. Կրեմլ
Ռուսաստան
16:11, 01 февраль 2024
Կրեմլը տեղյակ է, որ ռուսական ընկերություններն ու ֆիզիկական անձինք խնդիրների են բախվում Թուրքիայի բանկերում, Մոսկվան այդ հարցով կապի մեջ է Անկարայի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն։

Նա խնդիրների աղբյուր է անվանել «միանգմայն աննախադեպ, անթաքույց և ագրեսիվ ճնշումը» Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի, ֆինանսական և այլ ընկերությունների վրա։

«Ըմբռնում կա, որ նման ճնշումը չպետք է խանգարի մեր համագործակցության, մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին»,- հավելել է Պեսկովը։