Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը հրաժարվելու է ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին մասնակցելուց

Ռուսաստանը հրաժարվելու է ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին մասնակցելուց
Ռուսաստան
16:46, 13 февраль 2024
Ռուսական պատվիրակությունը պետք է հրաժարվի ԵԱՀԿ Խորհրդարանական վերհաժողովի աշխատանքներին մասնակցելուց և դադարեցնի համապատասխան վճարումները, այսօր Պետական դումայում ասել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Ժամանակն է, որ մենք «ցտեսություն» ասենք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին։ Այդ կազմակերպությունը միանշանակ կախվածության մեջ է, քաղաքականացված է և Վաշինգտոնի նվագի տակ է պարում», - Պետական դումայի լիագումար նիստում ասել է խոսնակը։

Նա փոխանցմամբ, այս իրավիճակում ամենավատն այն է, որ Ռուսաստանը դեռ շարունակում է վճարել ԵԱՀԿ ԽՎ-ին:
«Մենք պետք է դուրս գանք, դադարեցնենք միջոցների փոխանցումը և ելնենք այն փաստից, որ քանի դեռ նրանք խելքի չեն եկել, մենք այնտեղ անելիք չունենք»,- ասել է Վոլոդինը:

Վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, Պետական դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյն ասել է, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատները՝ Պետական դուման և Դաշնության խորհուրդը միաժամանակ որոշում կընդունեն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Դաշնության մասնակցությունը կասեցնելու մասին:

Աղբյուրը` «Ազատություն» ռադիոկայանի