Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ում ուզում են ԱՊՀ երկրների համար ստեղծել Հայրենական մեծ պատերազմի պատմության մասին միասնական դասագիրք

ՌԴ-ում ուզում են ԱՊՀ երկրների համար ստեղծել Հայրենական մեծ պատերազմի պատմության մասին միասնական դասագիրք
Ռուսաստան
11:12, 16 февраль 2024
Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կազբեկ Թայսաևը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների պատմության դասագրքերում բացահայտվել են Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների լուրջ խեղաթյուրումներ: 

Նա դիմել է Սերգեյ Լավրովին խորհրդարանի և ԱԳՆ համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկով՝ առաջ քաշելու ԱՊՀ երկրների համար պատմության միասնական դասագրքի ստեղծման գաղափարը Հայրենական մեծ պատերազմի պատմության վերաբերյալ։
Հաղորդվում է, որ Լավրովն աջակցել է այդ գաղափարին:

Աղբյուրը` Բաղրամյան 26