Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում ՌԴ դեսպանատուն հոսքը չի դադարում. քվեարկում են ՌԴ քաղաքացիները

Հայաստանում ՌԴ դեսպանատուն հոսքը չի դադարում. քվեարկում են ՌԴ քաղաքացիները
Ռուսաստան
12:43, 17 март 2024
Հայաստանում Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների քվեարկությունը տեղի է ունենում հինգ ընտրատեղամասերում: Վաղ առավոտից ՌԴ դեսպանատան մոտ քվեարկողների հոսքը չի դադարում:ՌԴ քաղաքացիներն ակտիվորեն քվեարկում են։

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում իր գոհունակությունն էր հայտնել, նշելով. «Մենք հուսով ենք, որ այսօր այստեղ ապրող ՌԴ քաղաքացիները կգան և կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը: Մենք պատրաստ ենք, միայն ուրախ կլինենք ընդունել, եթե ընտրողների թիվը մեծ լինի: Մենք Հայաստանի իրավասու մարմինների հետ միասին պատրաստ ենք դրանք ստանալու և անվտանգությունն ապահովելու համար, ես ակնկալում եմ քաղաքացիական պատասխանատվություն, մենք բոլորս շահագրգռված ենք, որ քվեարկությունը լավ, կարգապահ, առանց խախտումների անցնի»,- ասել է Կոպիրկինը։

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում