Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դրոններով գրոհել են Էնգելսը, որտեղ տեղակայված է ՌԴ ավիացիայի ռազմավարական բազան

Դրոններով գրոհել են Էնգելսը, որտեղ տեղակայված է ՌԴ ավիացիայի ռազմավարական բազան
Ռուսաստան
11:10, 20 март 2024
Մարտի լույս 20-ի գիշերը դրոններով գրոհել են Սարատովի մարզի Էնգելս քաղաքը։ Տարածաշրջանի ղեկավար Ռոման Բուսարգինը հայտարարել է, որ անօդաչու սարքերը ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, որն «աշխատել է ժամանակին և արդյունավետ»։

«Ընկնող բեկորների հետևանքով, նախնական տվյալներով, տուժածներ և ավերածություններ չկան»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ Սարատովի մարզում ոչնչացվել է չորս «ինքնաթիռային տիպի» անօդաչու։

Էնգելսի շրջանում է տեղակայված Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Էնգելս 2» ավիաբազան, որտեղ տեղակայված են ռուսական ռազմավարական ռմբակոծիչները, որոնք հրթիռներ են արձակում Ուկրաինայի ուղղությամբ։