Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի ոստիկանությունը Wildberries-ի պահեստում ստուգում է միգրանտներին. ոմանք «ուղարկվել են» զինկոմիսարիատ

Ռուսաստանի ոստիկանությունը Wildberries-ի պահեստում ստուգում է միգրանտներին. ոմանք «ուղարկվել են» զինկոմիսարիատ
Ռուսաստան
14:15, 27 март 2024
Էլեկտրոստալում Wildberries-ի պահեստում Ռուսաստանի իրավապահ մարմինները սկսել են ստուգել, թե ընկերության աշխատակիցներն ինչպես են պահպանում միգրացիոն ռեժիմը: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Wildberries-ի մամուլի ծառայությանը։

«Էլեկտրոստալում Wildberries-ի պահեստում ստուգվում են կատարողների փաստաթղթերը՝ միգրացիոն ծառայության և իրավապահ մարմինների աշխատանքի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերությունից հայտնել են, որ պահեստը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով, և «ընթացիկ ստուգումը չի ազդում օբյեկտի աշխատանքի վրա»: Baza-ի տվյալներով՝ պահեստի մոտ կայանված են մի քանի հատուկ մեքենաներ, ստուգման ընթացքում ձերբակալվել է 10 մարդ։ Հաղորդվում է, որ ստուգվածներից ոմանք պահեստից «ուղարկվել են» անմիջապես զինկոմիսարիատ։