Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դա անհավատալի պահ էր». Թրամփը «ոգևորվել է» փրայմերիզներում իր տարած հաղթանակից

«Դա անհավատալի պահ էր». Թրամփը «ոգևորվել է» փրայմերիզներում իր տարած հաղթանակից
ԱՄՆ
12:04, 06 март 2024
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը «սուպերերեքշաբթի»-ի փրայմերիզներում իր հաղթանակը ոգեշնչող է անվանել։ Նրա խոսքերը մեջբերում է Fox News-ը։

Քաղաքական գործիչն այդ օրը անվանել է հրաշալի, «անհավատալի պահ» Միացյալ Նահանգների պատմության մեջ։
 
«Դա նաև շատ առումներով տխուր էր, բայց միևնույն ժամանակ նաև ոգևորիչ, քանի որ մենք պատրաստվում ենք անել մի բան, որը, անկեղծ ասած, արդեն երկար ժամանակ ոչ ոք չի կարողանում անել»,- ասել է Թրամփը Ֆլորիդա նահանգում իր կողմնակիցների առաջ ելույթ ունենալիս։