Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թրամփը Բայդենին բանավեճի է հրավիրել. ինչ է պատասխանել ԱՄՆ նախագահը

Թրամփը Բայդենին բանավեճի է հրավիրել. ինչ է պատասխանել ԱՄՆ նախագահը
ԱՄՆ
12:23, 07 март 2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ բանավիճել նախագահ Ջո Բայդենի հետ։
Թրամփի խոսքով՝ իրենց անհրաժեշտ է քննարկել ամերիկացի ժողովրդի համար կարևոր խնդիրներ։ «Ես բանավեճի կոչ եմ անում միշտ, ամենուրեք, ցանկացած վայրում։ Անհամբեր պատասխանի եմ սպասում»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում:

Միևնույն ժամանակ Ջո Բայդենը լրագրողներին ասել է, որ Թրամփը «այլ բան չունի զբաղվելու»։ «Դե, եթե ես նրա տեղը լինեի, ես էլ կուզենայի վիճել ինքս ինձ հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը, որի խոսքերը մեջբերում է CNBC-ն:

Բայդենի շտաբից FoxNews-ին հայտնել են, որ Դոնալդ Թրամփը «ուշադրության ծարավ է», իսկ թեկնածուների միջև անհրաժեշտ երկխոսությունը կանցկացվի «հարմար ժամանակ»։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ում տեղի է ունեցել «սուպերերեքշաբթի»-ն՝

Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների թեկնածուների ամենամեծ նախնական ընտրությունները։ Քվեարկության արդյունքներով՝ Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը ստացել են ձայների մեծամասնությունը։