Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ի 2676 նոր դեպք

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ի 2676 նոր դեպք
---
14:53, 16 август 2021
Վրաստանի բժիշկները վերջին օրվա ընթացքում արել են կորոնավիրուսի 25 հազար 730 թեստ, 13 հազար 637-ը՝ հակագենի, 12 հազար 93-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել Է վարակման 2676 նոր դեպք: Այդ մասին հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:
Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 484 հազար 254 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում քովիդ- կլինիկաներից դուրս Է գրվել 4119 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 425 հազար 651 հիվանդ:
Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել Է 30, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 6436 հիվանդ:

2676 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել Է 958-ը, Աջարիայում՝ 538, Իմերեթում՝ 319, Քվեմո Քարթլիում՝ 115, Շիդա Քարթլիում՝ 80, Գուրիում՝ 77, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 161, Կախեթում՝ 297, Մցխեթ-Մթիանեթում՝ 43, Սամցխե-Ջավախքում՝ 74, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 14:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 52 հազար 141-ի, նրանցից 6986-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1421-ի վիճակը ծանր Է, նրանցից 303 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 3463 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 41 հազար 692 մարդ բուժընթաց Է անցնում տանը:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 76 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 47 հազար 500-ը:
Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), օգոստոսի 15-ի տվյալներով, կազմում Է 10,4 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 10,47 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 11,09 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը