Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղեկությունը, թե Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդ է մահացել՝ սուտ է. ՀՀ ԱՆ-ն մտադիր է դիմել ԱԱԾ

Տեղեկությունը, թե Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդ է մահացել՝ սուտ է. ՀՀ ԱՆ-ն մտադիր է դիմել ԱԱԾ
---
21:49, 14 апрель 2021
ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է Hayeli.am-ի տարածած տեղեկությունը, թե Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդ է մահացել:

«Գերատեսչությունը հորդորում է լրատվամիջոցին զերծ մնալ սուտ լուրեր տարածելուց։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» (AstraZeneca, ChAdOx1 S (recombinant)) պատվաստումները մեկնարկել են ապրիլի 13-ին։

Հանրապետությունում ապրիլի 14-ին, երկու օրվա կտրվածքով, իրականացվել է 60 անձի պատվաստում: Բոլորի ինքնազգացողությունը բավարար է, և լուրջ հետպատվաստումային բարդություններ չեն գրանցվել։

Լրատվամիջոցն այս անդրադարձով տարածում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում վախի մթնոլորտ ձևավորելու և պատվաստումային գործընթացը տապալելու նպատակով։

Առողջապահության նախարարությունը մտադիր է դիմել ԱԱԾ և ոստիկանություն՝ նման ստահոդ տեղեկություններով հասարակությանը մոլորեցնելու նպատակը պարզելու համար»,- ասված է հաղորդագրությունում: