Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տնտեսական աճը կկազմի 4,2 տոկոս. ԿԲ նախագահ

Տնտեսական աճը  կկազմի 4,2 տոկոս. ԿԲ նախագահ
Տնտեսություն
16:59, 14 декабрь 2021
«2021թ. համար մեր տնտեսական աճի կանխատեսումը տարվա համար կկազմի 4,2 տոկոս: Ինչ վերաբերում է գնաճի ցուցանիշին՝ մենք ակնկալում ենք, որ ներկայիս 9,6 տոկոսի համեմատ մենք տարին ավարտելու ենք 8,4 տոկոս գնաճով»,- այսօր Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ նախագահը, անդրադառնալով Հայաստանում բանկային համակարգի վիճակին, նշեց, որ ավանդների գծով հոկտեմբեր ամսվա ավարտին ունենք 4,4 տոկոս աճ, 8 տոկոս նվազում՝ վարկերի մասով. «Ֆինանսական համակարգը կայուն է ու կապիտալացված. այս պահի դրությամբ իրացվելիության և վճարունակության խնդիր չունենք»։