Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ կառավարությունը 7-րդ վերանայումից հետո ստանալու է ևս 25 մլն-ի ՀՓԻ. փոխնախարարը՝ Սերգեյ Բագրատյանին

Այսօր՝ մարտի 9-ին, հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, և այժմ քննարկվում է «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ ԱՄՀ-ի կողմից նախատեսված է ընդհանուր հատկացնել 315 մլն դոլար. «Այդ գումարի ո՞ր մասն է արդեն հատկացվել և ինչքա՞ն է մնում դեռևս հատկացնելու»:

Ի պատասխան ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը նշեց. «Նշյալ օրենքի նախագծով 51 մլն ՀՓԻ է փոխանցվում ՀՀ կառավարությանը. սա 5-րդ և 6-րդ վերանայումների հետևանք է, ընդամենը 7 վերանայում է տեղի ունենալու: Այսինքն՝ ևս 25 մլն ՀՓԻ պետք է ստանանք 7-րդ վերանայումից հետո: Մնացած ամբողջ գումարն արդեն փոխանցվել է»: 

Փոխնախարարը նշեց նաև, որ այս պահին տոկոսը կազմում է մոտավորապես 0.2 տոկոս:

Մանրամասն՝ տեսանյութում: