Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելառուս

Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելառուս
Տնտեսություն
19:31, 28 ноябрь 2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ․ այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումից:

Նշվում է, որ նախարար Քերոբյանը, փոխնախարար Նարեկ Տերյանը և նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը դեկտեմբերի 1-2-ը կգործուղվեն Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով: