Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալավերդիում նոր աշխատատեղերի ստեղծումը կարևորագույն խնդիրներից է․ Արեն Մկրտչյան

Ալավերդիում նոր աշխատատեղերի ստեղծումը կարևորագույն խնդիրներից է․ Արեն Մկրտչյան
Տնտեսություն
21:52, 08 май 2021
Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ալավերդիում այսօր դիմավորել եմ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

Պրն. Քերոբյանին տեղեկացրել էի, որ պղնձաձուլարանի գործունեության դադարեցումից հետո համայնքում սոցիալական խնդիրներ կան։

Նախարարը չմերժեց խնդրանքս`տեղում ծանոթանալու Ալավերդու արդյունաբերական ներուժին, ենթակառուցվածքներին։

Քննարկել ենք ինչպես պղնձաձուլարանի, այնպես էլ թեթև արդյունաբերության, մասնավորապես` տեքստիլ ձեռնարկության հետ կապված հնարավոր ներդրումային տարբերակներ ու պայմանավորվել, որ երկուշաբթի օրվանից հստակ քայլեր կձեռնարկենք հնարավոր ներդրողների հետ բանակցություններ սկսելու մասով։

Հիշեցնեմ` պղնձաձուլարանից կրճատված 183 աշխատակից 12 ամիս աշխատավարձ է ստանում հիմնարկի` գործունեությունը դադարեցված վիճակում։ Շնորհակալ եմ գործարարին, բայց սա մենք համարում ենք ժամանակավոր լուծում։

Ալավերդիում նոր աշխատատեղերի ստեղծումը կարևորագույն խնդիրներից է։ Ջանք ու եռանդ չեմ խնայի արդյունքի հասնելու համար»։