Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանությունը հաղորդում չի ստացել ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակման մասին

Ոստիկանությունը հաղորդում չի ստացել ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակման մասին
Իրավունք
18:54, 26 февраль 2021
Ակտիվիստ Վարդգես Գասպարին իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել է, որ հարձակման է ենթարկվել․ «Քիչ առաջ տուն վերադառնալիս մետրոյի Բաղրամյան կայարանի կանգառի մոտ, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ինձ վրա հարձակվեցին մեկ տասնյակ խիստ անբարեկիրթ ՓՐԿԻՉՆԵՐ, հրմշտելով և ինձ վրա թքելով գողացան  եռագույնս»,- նշել էր նա։

ՀՀ Ոստիկանությունից Civic.am-ին տեղեկացրեցին ոստիկանությունում այդպիսի հաղորդում ներկայացված չէ Վարդգես Գասպարի կողմից, չնայած այն բանին, որ, ըստ տուժողի,  հարձակման ժամանակ ներկա են եղել նաև ոստիկաններ։

«Տեղում ներկա տասնյակ ոստիկանները ԻՆՁ հրելով վայր գցելով և արդեն պառկած հեռացրին դեպքի վայրից, փոխադրեցին այգու խորքը․․․ և հեռացան․․․ Այնուհետ  մի քանի ՓՐԿԻՉՆԵՐ մոտեցան հայհոյելով հափշտակեցին այն հեռախոսը, որով իրենց նկարում էի»,- գրել է նա։

Սյուզի Սիրականյան