Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տեղյակ չեմ». Ավանեսյանը` ԱՆ-ում և ԲԿ-ներից մեկում իրականացվող խուզարկությունների մասին

«Տեղյակ չեմ». Ավանեսյանը` ԱՆ-ում և ԲԿ-ներից մեկում իրականացվող խուզարկությունների մասին
Իրավունք
15:42, 16 апрель 2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն «Ազատությանը» վստահեցրել է, թե տեղյակ  չէ, որ իր գլխավորած գերատեսչությունում խուզարկություն է ընթանում։ Թե ինչ քրեական գործով և արդյոք նախարությունից համակարգիչներ են առգրավվել իրավապահները, հորդորեցեցին հարցն ուղղել հենց Քննչական կոմիտեին։

Նախաքննական մարմնից, սական, ևս մանրասմներ չեն ներկայացնում։ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը միայն հայտնել է, որ գործով ձերբակալվածներ կամ մեղադրյալներ չկան։ «Ես տեղյակ չեմ, ես կառավարությունում նիստի էի։ Ինքս ծանոթացել եմ լրատվությունից», -ասաց նախարարը։

Ավանեսյանը նաև հերքեց, թե որևէ գործի շրջանակում վերջերս հարցաքննվել է։ «Ազատության» հարցին՝  արդյոք ենթականները հարցաքննվել են, Ավանեսյանն պատասխանեց՝ «այլ տեղեկություն չունեմ»։