Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրականությանը չի համապատասխանում. Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրգործով մեղադրական եզրակացությունը դատախազությունում չի ստացվել․ Գոռ Աբրահամյան

Իրականությանը չի համապատասխանում. Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրգործով մեղադրական եզրակացությունը դատախազությունում չի ստացվել․ Գոռ Աբրահամյան
Իրավունք
16:57, 23 декабрь 2021
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Առանձին հրապարակումներում տեսա ձևակերպումներ այն մասին, որ դատախազությունը չի հաստատել Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը: 

Դա իրականությանը չի համապատասխանում. մեղադրական եզրակացությունը դատախազությունում չի ստացվել և նման հարց չէր կարող քննարկվել: 

Պարզապես վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաքննության ավարտ հայտարարվելուց հետո հսկողություն իրականացնող դատախազն է պահանջել գործի նյութերը և դրանց ծանոթանալու արդյունքում ցուցումներով այն ետ է ուղարկել՝ լրացուցիչ քննություն կատարելու: 

Լրատվամիջոցներին խնդրում եմ ուշադրություն դարձնել այս հանգամանքին: