Քաղաքացիակենտրոն
լրատվություն

17 մլն դրամ հափշտակելու համար ձերբակալվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենը եւ տեղակալը

17 մլն դրամ հափշտակելու համար ձերբակալվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենը եւ տեղակալը
Իրավունք
15:46, 09 февраль 2022
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու տեղակալը:

Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ տնօրենը որպես մեղադրյալ է ներգրավվել ավելի քան 17 մլն դրամ հափշտակելու և մի շարք այլ հոդվածներով քննվող քրեական գործի շրջանակում:

Հավելենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ կհաղորդի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեկ դժգոհել էր Երևանում իրականացվող աղբահանությունից․ «Քաղաքը, չգիտեմ ինչու, բայց կեղտի մեջ կորում է: Նոր տեխնիկաներ ձեռք բերեցինք, բայց, կարծում եմ, որ մարդկային ուժն այս պահի դրությամբ ավելի կարևոր է: Մենք 300 հավաքարար ունենք և 1 միլիոնից ավելի մարդ, ովքեր ամենօրյա իրենց գործունեությամբ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով աղտոտում են Երևանը»,- ասել էր Սարգսյանը: 

Գեղամ Ադյան