Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առկա է կասկած, որ դատավոր Վազգեն Ռշտունուն մակագրված 10 գործ վերաբաշխվել է այլ դատավորի՝ նրա աշխատանքի պատշաճ չներկայանալու պատճառով. ԲԴԽ-ն քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

Առկա է կասկած, որ դատավոր Վազգեն Ռշտունուն մակագրված 10 գործ վերաբաշխվել է այլ դատավորի՝ նրա աշխատանքի պատշաճ չներկայանալու պատճառով. ԲԴԽ-ն քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը
Իրավունք
16:26, 14 февраль 2022
ԲԴԽ-ում այսօր քննվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։

Միջնորդությունը դատարանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանը։ Նա նշեց, որ 2021 թվականի ընթացքում Վազգեն Ռշտունուն մակագրվել է 67 քրեական գործ, որից տասը վերաբաշխվել է այլ դատավորի՝ վերջինիս արձակուրդում գտնվելու հիմքով։ 

Մինասյանը նաև  նշեց, որ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ սույն վարույթով հայտնի դատավոր Վազգեն Ռշտունու կողմից դատարանում քննված մի շարք այլ գործերի վերաբաշխման, հանձնման հիմքերը և դրանք պայմանավորող պատճառները պարզելու ուղղությամբ։

«Այդ համատեքստում, վերլուծելով գործով պարզված ու մեջբերված տվյալները, առկա է ողջամիտ ենթադրություն կատարելու իրավաչափ հիմք առ այն, որ հիշյալ քրեական գործերը չի բացառվում, որ հանձնվել են վերաբաշխման դատավորի կողմից օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և  լուծելու օրենսդրական պարտականության կատարման նկատմամբ պատշաճ ջանասիրություն  առերևույթ չցուցաբերելու արդյունքում, ինչը կարող է պայմանավորված լինել վերջինիս կողմից օրենքով արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում աշխատանքի պատշաճ  չներկայանալու հանգամանքով։ Վերոգրյալից ելնելով՝ միջնորդում եմ ԲԴԽ-ին ստանալ տվյալներ՝ Վազգեն Ռշտունու կողմից 2021 թվական ընթացքում ՀՀ պետական սահմանը հատելու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն»,- ասաց Գրիգոր Մինասյանը։