Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ-ն մերժեց ԱՆ միջնորդությունը. տեսանյութ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ ԲԴԽ-ն՝ նախագահությամբ Գագիկ Ջհանգիրյանի, մերժեց Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության դատավորի նկատմամբ հարուցած կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով 10 քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։