Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահը դեռևս ապրիլի 10-ին է ՍԴ ուղարկել Դատական օրենսգրքի փոփոխությունը

ՀՀ նախագահը դեռևս ապրիլի 10-ին է ՍԴ ուղարկել Դատական օրենսգրքի փոփոխությունը
Իրավունք
13:19, 12 апрель 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ-ի կողմից ընդունված դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ նախագիծը խնդրահարույց է համարել և դիմել է Սահմանադրական դատարան։ Եվ թեպետ նախագահի աշխատակազմն այսօր՝ ապրիլի 12-ին հաղորդագրություն տարածեց այն մասին, որ նախագահը որոշել է դիմել ՍԴ, այնուամենայնիվ պատասխանելով Civic.am-ի հարցին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ նախագահը դեռևս ապրիլի 10-ին է դիմել Սահմանադրական դատարան։ 

Նշենք, որ նախագահը գտել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը առերևույթ հակասում է Սահմանադրությանը։ Օրենքը նախագահին էր ներկայացվել դեռևս 2021թ. մարտի 22-ին։