Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիան Հայաստանում 19 մլրդ դրամի ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Սուրիկ Խաչատրյանի արտահանձնումը մերժել է տարիքի կամ առողջական վիճակի հետ կապված․ դատախազություն

Ֆրանսիան Հայաստանում 19 մլրդ դրամի ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Սուրիկ Խաչատրյանի արտահանձնումը մերժել է տարիքի կամ առողջական վիճակի հետ կապված․ դատախազություն
Իրավունք
12:37, 05 декабрь 2022
Գլխավոր դատախազությունը Civic.am-ի հետ զրույցում  մանրամասնել է, թե ինչու է Ֆրանսիան մերժել արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։

Ըստ դատախազության՝ արտահանձնումը մերժվել է 1957 թվականին ընդունված «Արտահանձնման եվրոպական կոնվենցիայի» վերաբերյալ Ֆրանսիայի կողմից արված վերապահման համաձայն։ Ըստ այդմ, հանձնումը կարող է մերժվել, եթե հայցվող անձի համար կարող է առաջացնել ծայրահեղ անբարենպաստ հետևանքներ, մասնավորապես՝ տարիքի կամ առողջական վիճակի հետ կապված:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Հակակոռուպցիոն դատարանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործով շուրջ 19 մլրդ դրամի հայցապահանջ է ներկայացրել: