Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայբիզնեսբանկը» ցանկանում է Սուրիկ Խաչատրյանի գործում ներգրավվել որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագման գույքի գործով նիստը։ Խոսքն այն մասին է, թե արդյոք ավելի քան 19 միլիարդ դրամի գույքն ու դրամական միջոցները նրանք ձեռք են բերել օրինակա՞ն ճանապարհով, թե՞ ոչ։   

Նիստի ժամանակ դատավորը տեղեկացրեց, որ դատարան է ստացվել «Հայբիզնեսբանկ»-ի միջնորդությունը, որով վերջինս խնդրում է ներգրավվել այս դատական գործընթացին որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ։

«Հայբիզնեսբանկը» ցանկանում է ներգրավվել որպես երրորդ անձ, քանի որ Սուրիկ Խաչատրյանի գույքը դրվել է գրավ, ու ձևավորվել է  վարկ, վարկային պարտավորությունները չեն մարվել, 2019 թվականին բանկը դիմել է սնանկության դատարան՝ Սուրիկ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջով, դատարանը նրան սնանկ է ճանաչել այդ պարտավորությունները չմարելու համար, ու քանի որ այդ վարկային պարտավորվածությունները գրավով ապահովված են եղել, այդ գույքը սնանկության վարույթի շրջանակներում արդեն հանվել է  հրապարակային սակարկությունների։  

Մանրամասները՝ տեսանյութում