Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչական պատասխանատվություն՝ Արաքսի ողողատներից ավազի արդյունահանման դեպքում

Վարչական պատասխանատվություն՝ Արաքսի ողողատներից ավազի արդյունահանման դեպքում
Իրավունք
16:50, 12 май 2023
Հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվել է ՀՀ Ընդերքի մասին և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագծերը, որը վերաբերում էր Արաքսի ավազանից ավազի արդյունահանման կանոնակարգմանը: Նախագծերը մշակվել են հաշվի առնելով մասնավորապես Արաքս գետի հունի փոփոխության առկա վտանգները, որոնք սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր են առաջացնում։

Սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով ընդերքօգտագործման իրավունք կրող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազ արդյունահանելն առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ կան մի շարք հարցեր, որոնք խնդրահարույց են: Նա առաջարկել է առանց փոփոխությունների դրական եզրակացություն տալ նախագծերի փաթեթին: Իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` լիագումար նիստում մերժել նախագծերը, որից հետո հիմնական զեկուցողի առաջարկով այն կանցնի առաջին ընթերցման փուլ, ինչն էլ հնարավորություն կտա մեկ ամսվա ժամկետում քննարկել եւ լուծել բոլոր խնդիրները:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: