Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիայի Թագավորություն

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիայի Թագավորություն
Պաշտոնական
17:15, 16 апрель 2024
Ապրիլի 17-18-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այցով լինելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում. 2023 թվականի նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ:
 
Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նախատեսված են նաև այլ հանդիպումներ: