Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի հարձակման արդյունքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ․ ՀՀ ՊՆ-ն անուններ է հրապարակել

Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի հարձակման արդյունքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ․ ՀՀ ՊՆ-ն անուններ է հրապարակել
Պաշտոնական
10:35, 19 ноябрь 2021
Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ.

1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան,

պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։

Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր հայկական կողմից 1 զոհի, 24 անհետ կորածի և 13 գերի ընկած հայ զինծառայողների մասին։ 

Ստացվում է՝ այս պահին անհետ կորած է 19 զինծառայող։