Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահը նույնպես տեղյակ չէ փաստաթղթի մասին. Պարզաբանում են նախագահի աշխատակազմից

ՀՀ նախագահը նույնպես տեղյակ չէ փաստաթղթի մասին. Պարզաբանում են նախագահի աշխատակազմից
Պաշտոնական
16:46, 20 май 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի մասին, առավել ևս դրա մանրամասներին։ Այս մասին հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ արձագանքելով լրատվամիջոցների հարցումներին։

«Հանրապետության նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, նա բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի, առավել ևս դրա մանրամասների մասին:

Հանրապետության նախագահը համոզված է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»,-հայտնում են նախագահի աշխատակազմից: